Մի քանի օր առաջ Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի վարորդի դիակը հայտնաբերեցին
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 4-ին, ժամը 22.30-ին, Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, շրջվել և ընկել Դեբեդ գետը:
Պատահարի հետևանքով 1975 թ. ծնված Արմեն Սիմոնյանը տեղում մահացել էր, իսկ 1994 թ. ծնված Վահան Սիմոնյանին տեղում ցույց էր տրվել բուժօգնություն:
Ձեռնարկվում էին որոնողական աշխատանքներ վարորդին` 1950 թ. ծնված Վասիլ Սիմոնյանին, հայտնաբերելու ուղղությամբ:
Հունիսի 7-ին, ժամը 21.55-ին, Դեբետ գետում` Ախթալա քաղաքին կից հատվածում, հայտնաբերվել է Վասիլ Սիմոնյանի դիակը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: