ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանել և ծեծի է ենթարկել

Նոյեմբերի 18-ին, ժամը 21.45-ին, 1991 թ. ծնված Վահիդ Փ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, խոզաբուծական անասնագոմի դիմաց մի տղամարդ վիճաբանել է իր հետ և ծեծի ենթարկել` պատճառելով վնասվածքներ:
Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները պարզել են ծեծի ենթարկողի ինքնությունը՝ 1984 թ. ծնված Գուրգեն Ե., ով նույն օրը, ժամը 11.00-ին, տնից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: