1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հետախուզվում էր անցած տարվա դեկտեմբերից

Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.25-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ։
Մայրաքաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց 2022 թվականի դեկտեմբերի 16-ից սպանության փորձի, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվող 29-ամյա տղամարդը։ Խափանման միջոցը՝ կալանք:
Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի նոյեմբերի 30-ին։ Այդ օրը, ժամը 20.35-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 39, 35 և 26-ամյա երեք տղամարդիկ։
Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Պարզվեց, որ ժամը 20.00-ի սահմաններում Մասիս քաղաքում գտնվող ռեստորանային համալիրի բակում վերը նշված անձանց սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել 29-ամյա տղամարդը:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Բավարար փաստական հանգամանքների հիման վրա որոշում էր կայացվել՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում։ Սակայն տղամարդը խուսափել էր քննությունից։
29-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: