ԱՅՍՕՐ. Skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ
02.12.2014 09:21
Համակարգի լրատու
Դեկտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: