1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դեկտեմբերի 20-ին Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին

2011 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ ոստիկանության պետը նշեց, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են եւ հույս հայտնեց, որ համագործակցությունը ցանկալի արդյունքներ կտա նաեւ իրավապահ ոլորտում:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թիան Չանչունը Վլադիմիր Գասպարյանին շնորհավորեց նշանակման առթիվ եւ նրան ու ոստիկանության ողջ անձնակազմին հաջողություն մաղթեց իրավապահ գործունեության մեջ:
Դեսպանն ընդգծեց, որ տպավորված է հայ ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքով հատկապես հասարակական կարգի պահպանման ոլորտում, ինչի շնորհիվ Հայաստանն այսօր աշխարհի ամենաապահով եւ անվտանգ երկրներից է:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին իրավապահ ոլորտում փոխգործակցության սերտացման անհրաժեշտությունն ու ուղիները:
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: