Երևանում դեկտեմբերի 26-ին վրաերթի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
08.01.2015 12:10
ՃՏ պատահարներ
2014 թ. դեկտեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա շենքի դիմաց օտարերկրյա քաղաքացի, 1972 թ. ծնված Գայե Ջ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հունվարի 7-ին, ժամը 10.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գիշերը Գայե Ջ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: