1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դեկտեմբերի 7-ին Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության դեսպան Բրունո Սկապինիին

2011 թ. դեկտեմբերի 7-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության դեսպան Բրունո Սկապինիին:
 Ողջունելով հյուրին` ոստիկանության պետը նշեց, որ հայ-իտալական բարեկամական հարաբերություններն ավանդական բնույթ են կրում, ինչն իր արտահայտությունն է գտել նաև ոստիկանական համագործակցության բնագավառում:
Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ գործընկերությունն ավելի կխորանա, քանի որ միայն այդպես կարելի է դիմակայել կազմակերպված հանցավորության մարտահրավերներին:
Բրունո Սկապինին գոհունակություն հայտնեց երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցության արդի մակարդակի առնչությամբ` նշելով, որ փոխգործակցությունն առավել ակնառու է թրաֆիքինգի դեմ պայքարի, մի շարք ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: