Դեղահաբեր` «Մերսեդես»ից
11.04.2014 15:48
Թմրամիջոցի հայտնաբերում
Ապրիլի 10-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ պահելու կասկածանքով Կիլիկիա թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասից, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արմեն Տ.-ին:
Ավտոմեքենայից հայտնաբերվել է «Դիազեպամ»-ի 2 տուփ, որոնց մեջ առկա է եղել 39 դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: