Հետախուզվողը` Դեղձուտում
16.02.2018 15:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին, ժամը 17.50-ին, Դեղձուտ գյուղի դաշտերում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Աղասի Խ.-ն, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: