ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում դենդրոպարկում. Տավուշի ոստիկանների բացահայտումը

Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրին ապրիլի 25-ին:
Ըստ տվյալի` ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: