ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության դեպք «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում

20.11.2014 09:37 Գողություն
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուբեն Ս.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն նույն օրը, ժամը 13.00-ին,  կայարանի նախասրահում գտնվող բջջային հեռախոսների վաճառքի կրպակից գողացել է բջջային հեռախոս, սակայն նախասրահի մուտքի դռների մոտ  բռնվել է կրպակի աշխատակցի կողմից: 
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: