Տավուշի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
15.05.2023 14:13
Թմրամիջոցի հայտնաբերում
Մայիսի լույս 13-ի գիշերը պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները Թեղուտի ճանապարհին ստուգել են 28-ամյա մի երևանցու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում տուփ են նկատել: Ուղևորներից մեկը տուփի միջից ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգված: Վարորդը և ուղևորները ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: