ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այրված ավտոմեքենայի սրահում դիակ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գաջի գործարանից Ջրվեժ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել ձորը, այրվում է և մեքենայի սրահում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյան-Մասիս ճանապարհին՝ հողակտորներից մեկի հարակից տարածքում, անհայտ պայմաններում հրդեհվել է «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Երևան քաղաքի Կուզնեցով փողոցի 5 շենքի բնակչուհի Գայանե Մարտիրոսյանին:
Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է սեռը և անձը չպարզված այրված դիակ:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: