Դիակ ջրատարում
Նոյեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի տարածքով անցնող «Արտաշատյան» ջրատարում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը ջրատարում հայտնաբերել է ինքնությունը չպարզված, առանց հագուստի (միայն վարտիքով), գլխատված, որովայնը երկայնքով կտրած, թիկունքի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքերի հետքերով, ատլետիկ կազմվածքով միջին տարիքի տղամարդու դիակ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: