Դիզելային վառելիք են գողացել
01.03.2013 12:04
Գողություն
Փետրվարի 28-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել 1968 թ. ծնված Աշոտ Հ.-ն՝ հայտնելով, որ ցանկապատից մտնելով Այգեստան փողոցում գտնվող իր սղոցարանի տարածք՝ գողացել են 100 լ դիզելային վառելիք:
Նույն օրը ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել են 1986 թ. ծնված Հայկ Հ.-ն և 1986 թ. ծնված Արմեն Ա.-ն:
Գողոնն առգրավված է:
Հայկ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: