Հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում
14.09.2017 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Տավուշի մարզային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 13-ին, ժամը 9.20-ին, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Վահագն Պ.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: