Դիմակավոր և ատրճանակով զինված. ավազակային հարձակում Արզնիում
Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 06.00-ին, 1949 թ. ծնված Սոնյա Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձը` դիմակավորված, ատրճանակով զինված, խոհանոցի պատուհանից մուտք է գործել իր տուն և զենքի սպառնալիքով հափշտակել 700.000 դրամ, ոսկյա շղթա՝ կախազարդով և արծաթյա մատանի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: