Դիմավորում օդանավակայանում. օրինապահ քաղաքացիներին՝ ծաղկեփնջերով, օրենքը շրջանցողներին՝ ձեռնաշղթաներով
18.08.2015 10:06
Հետախուզվողի հայտնաբերում
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Վահան Ա.-ին, որը 2004 թ. հունվարի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: