1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երկու նոր ռեկորդ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղահրապարակում

19.04.2022 19:01 Միջոցառումներ

Ապրիլի 19-ին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազամակերպության խաղահրապարակում մարզական հերթական միջոցառումն էին կազմակերպել, թեպետ այն, ինչ ականատեսների աչքի առաջ կատարվեց, դժվար է հերթական անվանել:
Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոզնե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության քսաներկու և աշխարհի վեցակի ռեկորդակիր, նաև Գինեսի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Յուրի Սաքունցը երկու նոր ռեկորդ սահմանեց: Նա ճոպանն ատամներով բռնած, ձեռքերի վրա քայլելով 2300 կգ ոստիկանական ամենագնացը քաշեց հինգ մետր, իսկ միջնամատով՝ իրար կապված պարեկային վեց մեքենաների շարասյունը՝ տասը մետր:
Յուրի Սաքնուցը սահմանած ռեկորդները նվիրեց և´ ՀՀ ոստիկանության 104-րդ տարեդարձին, և´ 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին: Արդյունքն աննախադեպ էր, նվիրումը՝ խորհրդանշական: