ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում մեկնարկեց ոստիկանության ծառայողների մարզական պարապմունքների տարեշրջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.02.2015 12:30 Միջոցառումներ
«Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում մեկնարկեց  ոստիկանության ծառայողների մարզական պարապմունքների տարեշրջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ փետրվարի 13-ից «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում մեկնարկել է  ոստիկանության ծառայողների մարզական պարապմունքների տարեշրջանը, ինչը համակարգի ծառայողների համար լավ առիթ է պարապելու, մարզվելու և կոփվելու ժամանակի պահանջներին համահունչ վերանորոգված մարզադահլիճներում:
Փետրվարի 26-ին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում իրենց մարզական պարապմունքներն անցկացրեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության և ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները:
Էքստրեմալ պայմանների համար նախատեսված իրենց հնարքները հատուկ նշանակության վարչության ծառայողները փորձարկեցին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության կողմից նոր ձեռք բերված մարզագորգի վրա, իսկ ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները պարապմունքներից հետո ցանկություն հայտնեցին իրենց ուժերը չափել այդ օրը հարևան դահլիճում սեղանի թենիս պարապող դպրոցականների հետ, ինչը անչափ զարմացրեց և ուրախացրեց երեխաներին: Ի դեպ, նույն օրը, մեկ այլ դահլիճում, արևելյան մարզաձևերի խմբակում պարապում էին նաև ոստիկանության ծառայողների երեխաները, որոնց մի մասն արդեն որոշել է՝ ընտրելու են ոստիկանի մասնագիտությունը:
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը շրջայց կատարելով մարզադահլիճներում՝ հետևում էր պարապմունքների ընթացքին, լսում մարզվողների կարծիքներն ու առաջարկությունները, խորհուրդներ տալիս սկսնակներին:
Պարապմունքների ավարտին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության կողմից մարզագույք նվեր ստացան, որպեսզի և ոչ մի օր չդադարեցնեն մարզումներն ու իրենց ստորաբաժանման մարզադահլիճում էլ պարապեն: