Ոստիկանները բացահայտել են դիտահորի կափարաչների գողությունը
Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա փողոցից գողացել են դիտահորի կափարիչներ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 16-ի ժամը 19.30-ից դեկտեմբերի 17-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում Մարտունի համայնքի Գետափնյա 1-ին փողոցից գողացել են դիտահորի 7 կափարիչ: Մարտունու քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 17-ին բաժին բերման ենթարկվեցին 17-ամյա երկու անչափահասի՝ «Օպել» ավտոմեքենայով։ Նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ դեկտեմբերի 16-ին Գետափնյա 1-ին փողոցից գողացել են կոյուղագծերի հորերի 9 կափարիչ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանիները նմանատիպ գողություններ էին արել նաև այլ փողոցներում: Ի դեպ, 4 կափարիչ հասցրել էին վաճառել:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: