Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներով հետախուզվող՝ Օշականում
03.02.2015 10:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Օշական գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Նորիկ Բ.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ և 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: