Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը՝ կամավոր
04.11.2014 12:37
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 3-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: