Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
14.01.2015 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 13-ին, ժամը 11.50-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: