Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
13.10.2012 12:35
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1979 թ. ծնված Մանուկ Տերտերյանը, որը 2011 թ. հոկտեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: