Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
28.11.2014 12:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արմեն Օ.-ն, որը 1996 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: