Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթով
Ապրիլի 12-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1979 թ. ծնված Վահան Գ.-ին, որը 2012 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
