Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառողները հայտնաբերվեցին
19.10.2013 12:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Համայնքային ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 09.30-ին, Բելինսկու փողոցի տներից մեկից բերման են ենթարկվել 1984 թ. ծնված Արման Մ.-ն և 1981 թ. ծնված Ավագ Մ.-ն, որոնք հոկտեմբերի 18-ից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: