Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
26.01.2017 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն բերման է ենթարկվել 1989 թ. ծնված, նախկինում դատված Ալբերտ Մ.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: