Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
31.01.2018 14:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 30-ին, ժամը 8.10-ին, Սարի-Թաղի 18-րդ փողոցի թիվ 61 տան մոտից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Ս.-ին, որը 2017թ. հոկտեմբերի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: