1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի հոկտեմբերի 13-ի թողարկումը

Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի հոկտեմբերի 13-ի թողարկումը
- Գողությունների բացահայտման խոչընդոտներից մեկն էլ այն է, որ ոստիկանները պարզապես տեղյակ չեն լինում հանցագործությանը: Դեռ շատերն են, որ հատկապես թեթև կորուստների դեպքում նախընտրում են հայտարարություն չտալ: Ու մտահոգությունը ոչ միայն ձու գողացողի ձիագողությունն է: Լինում է նաև այնպես, որ բացահայտումից հետո մեկ հանցավոր խմբի արարքները թվարկելը միայն ամբողջ հաղորդում կարող է տևել: 
 
- Շատերը զարմանում են, լսելով, որ մեր հանրապետությունում դեռ գոյություն ունեն ուսումնարաններ: Կարծես հնի մնացուկ լինի, խորհրդային տարիներից մնացած մի բան` պրոֆտեխուսումնարան: Բայց պարզվում է` ոչ միայն կան ու գոյատևում են, այլև բարգավաճում են այնքան, որ դրանցում կարող են կատարվել յուրացումներ ու վատնումներ:
 
- Հանցագործի պատիժը իրավապահների աշխատանքի տրամաբանական ավարտն է: Իսկ եթե բացահայտումից հետո հանցագործները խուսափել են դատարանի առաջ կանգնելուց` ուրեմն մի մեծ ու կարևոր բան մնացել է առկախ: Հանցավոր մտադրություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք հաստատ համոզված լինի, որ վաղ թե ուշ կրելու է արժանի պատիժը: Այսօր ամեն ինչ արվում է պատժի անխուսափելիության գաղափարը կյանքի կոչելու համար, դա է նաև ամենաարդյունավետ պրոֆիլակտիկան, և այս հավատամքով է աշխատում հայ ոստիկանը:
 
- Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի նախաձեռնությամբ ոստիկանություն ՊՊԾ գնդում անցկացվեց ծառայողների հերթական ստուգողական զորավարժությունը: Նպատակը հատուկ ջոկատի կիրառումն էր զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիաներում:
 
- Զենքն ու զինամթերքը տեղով վտանգ է, հատկապես խաղաղ պայմաններում, երբ մարդու զգոնությունը այդ հարցում գրեթե բացակա է: Հատկապես վտանգավոր է ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Սա արդեն ոչ միայն կրակել-տրաքելու առումով. հիշեցնենք, ապօրինի զենք ու զինամթերք պահողի համար քրեական օրենսգիրքը հատուկ հոդված ունի:
 
- Սպորտային միջոցառումների անցկացման 2013 թվականի օրացուցային պլանի համաձայն հոկտեմբերի 9-ից 11-ը ոստիկանության հրազգարանում անցկացվեց ոստիկանության ծառայողների եռամարտի առաջնությունը: