1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի սեպտեմբերի 1-ի թողարկումը

Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի սեպտեմբերի 1-ի թողարկումը

- ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվեց «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Բայց սա չի նշանակում, թե մազաչափ անգամ թուլանալու է ոստիկանության պայքարը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ: 
 
- Թմրամիջոցների նման մի կախվածություն էլ առաջացնում է ալկոհոլը, որի չափից դուրս օգտագործումը մարդուն դարձնում է ալկոհոլամոլ: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ սա ոչ միայն սարսափելի, ոմանց համար անբուժելի հիվանդություն է, այլև հիվանդին կարող է դարձնել խիստ վտանգավոր` նույնիսկ ամենամտերիմ, ամենահարազատ մարդկանց համար: Վկան` ներկայացվող տեսանյութը:
 
- Օգոստոսի 29-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անցկացրեց արտահերթ խորհրդակցություն, որին ներկա էին ոստիկանության կենտրոնական ապարատի, մարզային ու Երևան քաղաքի վարչությունների պատասխանատուներն ու ստորաբաժանումների պետերը, ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմն ու վաշտերի հրամանատարները: Ոստիկանության պետը խիստ ցուցում տվեց արտաքին ծառայության աշխատակիցներին` գյուղմթերքների իրացման շրջանում չխոչնդոտել բերքը տեղափոխող և մայրաքաղաքի բնակելի հատվածներում գյուղմթերք վաճառող գյուղացիներին: 
 
- Քաղաքային կյանքում կան խնդիրներ, որոնք թվում են անլուծելի, քանի որ շոշափում են միանգամից մի քանի հիմնահարց: Մեկն էլ մարմնավաճառությունն է: Մի կողմից` մարդու իրավունքներ ու անձնական կյանք, մյուս կողմից` հասարակական կարգի խախտումներ, անբարենպաստ բարոյական ֆոն, մի երրորդ կողմից էլ սեռափոխանցվող հիվանդություններ: Եվ ամենակարևորը` աշխարհում դեռ չի գտնվել մի արդյունավետ միջոց, որ կիրառելի լինի այս երևույթի դեմ պայքարում:
 
- Օգոստոսի 28-ին ոստիկանության զորքերի 1033 զորամասում նշվեց զորամասի կազմավորման 23-րդ տարեդարձը: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված այս ստորաբաժանումը, փաստորեն ազգային բանակի հիմքն էր:
 
- Սեպտեմբերին միայն հերթական ուսումնական տարին չի սկսվում: Եվ ինչքան էլ հով լինի ամառը, միևնույն է, սեպտեմբերն անպայման գալիս է ու իր հետ բերում հին ու նոր խնդիրներ` հասարակական կարգի պահպանում, անվտանգ երթևեկության ապահովում և այլն: