Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի սեպտեմբերի 29-ի թողարկումը
30.09.2013 09:45
Համակարգի լրատու
- Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:
- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների իրականացրած համատեղ գործողությունների շնորհիվ սեպտեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքը:
- Գիտատեխնիկական առաջընթացն ուղղակի պարտադրում է քայլել կյանքին համընթաց և ենթադրում նորամուծություններ բոլոր բնագավառներում: Անձնագրային և վիզաների վարչության մատուցած ծառայություններն էլ պարբերաբար բարեփոխվում են, ու դրանից շահում են բոլորը:
- Օրերս ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվեց շուրջ 15 տարվա վաղեմություն ունեցող սպանություն: Բացահայտման գործում բարձր մասնագիտական պատրաստվածություն և օպերատիվ հմտություն ցուցաբերելու համար, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մի խումբ ոստիկաններ արժանացան խրախուսանքի:
- Հայտնի ասույթ է` մեկ պայտը կա, մնում է երեք պայտն ու ձին: Իհարկե, այսօրվա ձին մեքենան է, իսկ պայտերից մեկն էլ, որի մասին արդեն խոսել ենք անցյալ անգամ, վարորդական վկայականը: Մեր թեմատիկ էջը: