ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիտեք «02» հաղորդաշարի հոկտեմբերի 18-ի թողարկումը

Դիտեք «02» հաղորդաշարի հոկտեմբերի 18-ի թողարկումը
- Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թվականի ինը ամսվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

- ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում բացահայտվել է առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպք:
 
- Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթության ու պետության հանդեպ:
 
- Պատահականություն է, թե զուգադիպություն, բայց վերջին օրերին մեր ստեղծագործական խմբերը մեկնեցին լուսաբանելու մարմնական վնասվածք հասցնելու միանգամից չորս դեպք: Եվ ոչ պատահականություն է, ոչ էլ զուգադիպություն, այլ գրեթե նախապայման, որ բոլոր չորս դեպքում էլ այս կամ այն չափով առկա էր ալկոհոլը: