Դիտեք «02» հաղորդաշարի հուլիսի 5-ի թողարկումը
-Հունիսի 1-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությանը:
-Հունիսի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հյուրն էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
-Արդեն ավելի քան երկու տասնամյակ հունիսի 26-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Թմրադեղերից կախվածության ու անօրինական տարածման դեմ պայքարի ամենօրյա և բազմազան գործողություններից զատ հիշյալ օրը անցկացվում են նաև կանխարգելիչ և քարոզչական միջոցառումներ:
-Գողության մասին հաղորդումը ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հունիսի 20-ի երեկոյան: Շինարարների փողոցի բնակիչ Օֆելյա Թովմասյանը ոստիկաններին պատմեց, որ ապրիլի 24-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում իր տնից գողություն է կատարվել: Հայտարարություն տալու հաջորդ օրն արդեն մեր ստեղծագործական խումբը մեկնեց լուսաբանելու հանցագործության հերթական բացահայտումը:
-Մեկ դեպքում է, որ աշխարհի ամենալավ նշանակության երկու բառերը միացնելիս տխուր բան է ստացվում: Մանուկ և տուն բառերն են դրանք: Եվ միայն անսահման բարությունից է թախիծը ցրվում ճիշտ այնպես, ինչպես օրեր առաջ մի հրաշքով ցրվեցին ամպերը Սևանա լճի երկնքից: