Դիտեք «02» հաղորդաշարի օգոստոսի 1-ի թողարկումը
- Հուլիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
- Հուլիսի 22-25-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության ՆԳՆ հրավերով Պրահայում էր` մասնակցելու փորձի միջազգային փոխանակման եռօրյա սեմինար-քննարկմանը, որը տեսական և գործնական գիտելիքների փոխանակում է` զեկույցների, հարց ու պատասխանի, համեմատության և զուգահեռների անցկացման ձևաչափով:
- Շարունակում ենք թողարկումը: Անցած տարվա դեկտեմբերին Իջևանում գողություն էր կատարվել: Գողությունը հերթական չես համարի. մտել էին ոսկու խանութ և տարել մոտ 50 միլիոն դրամի զարդեր: Հանցագործության բացահայտումն էլ հերթական չես համարի. իհարկե, այս հարցում ամեն բան չէ, որ հնարավոր է ներկայացնել: