ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիտեք «02» հաղորդաշարի օգոստոսի 29-ի թողարկումը

Դիտեք «02» հաղորդաշարի օգոստոսի 29-ի թողարկումը
- Օգոստոսի 27-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտներին: 
 
- Օգոստոսի 27-ին Հայաստան այցելեց Վրաստանի պարեկային ոստիկանության պատվիրակությունը` նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լևան Մաչավարիանիի գլխավորությամբ: 
 
- Հանցագործություն ասվածն անընդհատ մուտացիայի է ենթարկվում, հանցագործներն էլ հմտորեն օգտագործում են գիտության ձեռքբերումները: Ուստի ոստիկանությունը պարտավոր է պարբերաբար ընդլայնել ու կատարելագործել իր գործառույթների տիրույթը:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ–ում ստեղծված կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումն արդեն վերահսկում է հանցավորության շարժընթացը համացանցում: Բայց ոլորտի պատասխանատուները կարևորում են հատկապես կանխարգելումը:
 
- Սեպտեմբերին միայն հերթական ուսումնական տարին չի սկսվում: Եվ ամառն ինչքան էլ թեժ լինի, միևնույն է, սեպտեմբերն անպայման գալիս է և իր հետ բերում հին ու նոր խնդիրներ` հասարակական կարգի պահպանում, անվտանգ երթևեկության ապահովում և այլն: