Դիտողությանը պատասխանել է դանակահարությամբ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են: 
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն հայհոյելու համար, դիտողություն է արել 1973 թ. ծնված Նժդեհ Դ.-ին, որը գրպանից հանել է դանակը և հարվածել:
 Ժամը 17.30-ին Նժդեհ Դ.-ն բերման է ենթարկվել բաժին:
 Տուժողին տրվել է դատաբժշկական փորձաքննության որոշում:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					