Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը՝ մեղայականով
29.12.2014 10:47
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Արամայիս Ղ.-ն, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Արամայիս Ղ.-ն կալանավորված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: