Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառողը՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
08.07.2015 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 7-ին, ժամը 14.32-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1990 թ. ծնված Ռազմիկ Ե.-ն, ով հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: