Վրաերթ կատարելուց հետո վարորդը դիմել է փախուստի
02.05.2015 11:43
ՃՏ պատահարներ
Մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 1984 թ. ծնված Լյովա Թ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Հովհաննես Խ.-ին:
Վրաերթ կատարելուց հետո վարորդը դիմել է փախուստի, իսկ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: