ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակով հարված հասցրած տաքսու վարորդը հայտնաբերվեց

Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Տիգրան Հ.-ն և հայտնել, որ տաքսու վարորդը դպրոցի մոտ դանակով հարվածել է իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 11.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 33 շենքի մոտ, անհայտ տաքսու վարորդը, վիճաբանության ժամանակ, սուր առարկայով հարվածել է Տիգրան Հ.-ի ձախ նախաբազկին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տիգրան Հ.-ին վնասվածք է պատճառել 1973 թ. ծնված Ավետիք Բ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: