1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարգևատրման արարողություն «Դինամոյում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.02.2016 18:48 Միջոցառումներ
Պարգևատրման արարողություն «Դինամոյում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 23-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ 2015 թվականին մարտական և ֆիզիկական պատրաստականությունից, ինչպես և սպորտային միջոցառումներից բարձր ցուցանիշներ գրանցած ստորաբաժանումների և ոստիկանության ծառայողների պարգևատրումը։
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը հանձնելով պարգևները՝ շնորհակալություն հայտնեց սպորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և վստահեցրեց, որ «Դինամոյի» դռները միշտ բաց են ոստիկանների առաջ և մարզօջախն այսուհետ էլ լինելու է ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության հուսալի գրավականը:
Գավաթներով և պատվոգրերով պարգևատրվեցին ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումներ, Երևան քաղաքի վարչությունը՝ ենթակա ստորաբաժանումներով, պետական պահպանության գլխավոր վարչությունը և ոստիկանության զորքերը։
Մարտական և ֆիզիկական պատրաստականությունից բարձր ցուցանիշների ու սպորտային միջոցառումներին ակտիվ մասնակցություն համար պատվոգրի և գավաթի արժանացավ նաև ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Ֆիզիկական պատրաստականությունից գերազանց արդյունքներ ցուցաբերած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-ամյակի հուշամեդալներով և պատվոգրերով։