Դոնի Ռոստովի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում
27.10.2023 12:27
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները հոկտեմբերի 26-ին Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշե» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 33-ամյա վարորդ Արտուշ Գ.-ն օգոստոսի 14-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի մեղադրանքով: Նա տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի: