Դոնի-Ռոստով-Երևան չվերթով
01.12.2014 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 29-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը 2013թ. հուլիսի 15-ից հետախուզվում էր Վաղարշապատի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: