1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դուստրը բաց թողնվեց, հայրը` կալանավորվեց. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում: Սա դեռ փետրվարի 21-ին էր, և հենց այդ օրն էլ իրավապահները ձեռնարկեցին կոնկրետ գործողություններ: Երեկոյան ժամը 6-ին Դրոյի փողոցից նրանք բերման ենթարկեցին 38-ամյա երկու տղամարդու` մեքենայով հանդերձ: Փաստական տվյալներ կային, որ նրանցից մեկը րոպեներ առաջ էր 10 հազար դրամով վերոհիշյալ 55-ամյա տղամարդուց ձեռք բերել մարիխուանա: Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իր օգտագործման համար էր:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները շարունակեցին միջոցառումները` արդեն համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ: Փետրվարի 23-ին իրավապահները բերման ենթարկեցին մեկ այլ տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նմանատիպ զանգվածով լուցկու տուփ: Իրավապահները փաստական տվյալ ունեին, որ նա ևս մարիխուանան ձեռք էր բերել Դրոյի փողոցի նույն բնակչից, սակայն՝ նրա դստեր միջոցով:
Նույն օրը խուզարկություն կատարվեց թմրավաճառի տանը: Հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, տոպրակ, պոլիէթիլենային պարկեր ու լուցկու տուփեր, ծխամորճեր, էլեկտրոնային կշեռք և այլն:
22-ամյա դուստրը ստորագրությամբ բաց թողնվեց, իսկ 55-ամյա հայրը կալանավորվեց:
Իսկ ոստիկանության հակաթմրամիջոցային քաղաքականությունը շարունակական է. 2022 թվականը հայտարարվել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: