Դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել

Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: