Գրպանահատը հանցագործությունն ավարտին չի հասցրել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում փորձել է ուղևորներից մեկի՝ 1975 թ. ծնված Արմեն Պ.-ի տաբատի գրպանից գողություն կատարել, սակայն վերջինս նկատել է և գրպանահատը հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Արմեն Պ.-ից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: