Մեղադրանքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
28.10.2015 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացած, 1994 թ. ծնված Վահան Ա.-ին, որը հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասով մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: