Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Հոկտեմբերի 26-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «IVECO HT 36/330» կցորդով բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 246-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, ինչի հետևանքով վարորդը` ԻԻՀ քաղաքացի, 1977 թ. ծնված Հաբիբ Մոհամմադին, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: